Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2011թ. առաջին վեց ամիսներին կազմել է 3,721 մլրդ կՎՏ/ժամ, ինչը 16 տոկոսով ավելի է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այդ մասին մամուլի  ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Էլեկտրաէներգիայի ներքին սպառումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 7,5 տոկոսով, իսկ արտահանումը` 63 տոկոսով:

Հայաստանի բնակչությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառել է 11 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա, իսկ միջին եւ մանր բիզնեսը` 18 տոկոսով: