«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 13-ին կայացել է ռուս ռեժիսոր Ռոման Բալայանի մամուլի ասուլիսը։

Նրան կարելի է համարել կինոփառատոնի ամենանվիրված հյուրը, ով այստեղ հաճախ է լինում։ Հայ հանդիսատեսը հնարավորություն ունի կրկին դիտել Բալայանի՝ իրեն ծանոթ եւ սիրված ֆիլմերը՝ «Թռիչքներ երազում եւ արթմնի», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Դրախտի թռչուններ», «Համբույր», «Գիշեր Փարաջանովի թանգարանում»։