Հայաստանում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 156 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 506 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 485 938  վերջին մեկ օրում` 6549 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6072 պացիենտ: Մեկ օրում նվազել է 365-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 328 050 անձ` վերջին մեկ օրում 511 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 7895  է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1491 է: