Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Աբրամ Բախչագուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարն էր: ԿԸՀ անդամ նա դարձել էր ՀՀԿ-ի կողմից: Վաղվանից` հուլիսի 14-ին դադարեցվում է ԿԸՀ ներկա կազմի գործունեությունը, իսկ ԿԸՀ-ի նոր կազմն արդեն հայտնի է: