Բրազիլիայի հյուսիս-արեւմուտքում տուրիստական օդանավ է կործանվել. զոհվել է 16 մարդ, հաղորդում է rbc.ru-ն` վկայակոչելով France-Presse գործակալությունը:

Փրկարարների տվյալներով, օդանավը Նաթալ քաղաքից թռչում էր Պերնամբուկու նահանգի վարչական կենտրոն Ռեսիֆե: Օդանավը կործանվել է թռիչքից 10 րոպե անց:

Տեղական հեռուստաալիքները փոխանցում են, որ դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, եւ կադրեր են հեռարձակում օդանավի այրված կմախքի պատկերներով: