Անթալիայից օդանավի թռիչքը հետաձգվել է հավաքարարի անուշադրության պատճառով: Թուրքական օդանավակայանի աշխատակցուհին պատահաբար սեղմել է վթարային շարժասանդուղքի կոճակը: Արդյունքում մոտ 140 մարդ մեկ ամբողջ օր Կարագանդայի օդանավակայանում սպասել են օդանավին, որը չի կարողացել թռչել Անթալիայից, հաղորդում է lenta.ru-ն:

Օդանավը պետք է վերադառնար Կարագանդա, վերցներ ուղեւորներին եւ հասցներ նրանց թուրքական առողջարան: Նրանք Թուրքիա են հասել մեկ օր ուշ:

Կարագանդայի օդանավակայանի աշխատակիցը հայտնել է, որ վթարային շարժասանդուղքը հնարավոր չէ օգտագործել երկրորդ անգամ, իսկ առանց դրա հնարավոր չէ օգտագործել օդանավը: Ստամբուլից նոր շարժասանդուղք հասցնելու համար մեկ օր է պահանջվել: