Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու նրա թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել մոտակա հեռանկարի ընթացքում երկկողմ կապերի ծրագիրը, հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Գյուլը նաեւ թուրք ժողովրդի ցավակցություններն է հայտնել Վոլգա գետի վրա «Բուլգարիա» շոգենավի աղետի կապակցությամբ: