Թուրքիայում նոր տվյալներ են հրապարակվել նախօրեին ձերբակալված «Ալ-Քաիդայի» ենթադրյալ 15 գրոհայինների մասին. նրանք գրոհ էին նախապատրաստում Անկարայում ամերիկյան դեսպանատան վրա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը` վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:
Երեկ ոստիկանությունը խուզարկությունների ժամանակ առգրավել է նաեւ 700 կգ քիմիական նյութեր` պայթուցիկ պատրաստելու համար, երկու ինքնաձիգ, փամփուշտներ եւ քաղաքների քարտեզները: Դավադիրները հարձակումներ էին նախապատրաստում այլ օբյեկտների վրա եւս: Ոստիկանությունը ձերբակալվածներին հետեւում էր գրեթե կես տարի:
Ձերբակալությունները տեղի են ունեցել Անկարա, Բուրսա եւ Յալովա նահանգներում:




























