ԱՄՆ-ը բավարարել է Վրաստանը խնդրանքը եւ փոխել է երկրի կոդը Վրաստանի քաղաքացիների մուտքի վիզաների վրա` GRZ-ից (Gruzia) GEO-ի (Georgia): Այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները` վկայակոչելով ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբիշվիլիին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վրաստանի դեսպանը նկատել է, թե այդ փոփոխություններն արդեն մտել են ուժի մեջ եւ «այսուհետ Վրաստանի բոլոր քաղաքացիները ԱՄՆ կայցելեն իրենց երկրի նոր կոդավորմամբ»:
«Թեեւ կոդի փոփոխությունը կապված էր լրացուցիչ ծախսերի եւ տեխնիկական բարդությունների հետ, բայց այդ հարցը դրական է լուծվել»,- ասել է Յակոբիշվիլին:




























