Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 14-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, հետեւյալ օրենքները.
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: