2020թ. ստուգումների ծրագրում հայտնվել է 190, 2021թ.՝ 240 տնտեսվարող սուբյեկտ, իսկ 2022թ. ստուգման կենթարկվի մոտ 700 տնտեսվարող սուբյեկտ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

«Եկող տարի 235 տնտեսվարող սուբյեկտների ստուգումները կապված են լինելու աշխատանքի իրավունքի խախտման ռիսկերի հետ, 200 տնտեսվարող սուբյեկտների ստուգումները՝ անվտանգության խախտման ռիսկերի հետ։ Մյուսները վերաբերում են առողջապահության ոլորտին»,- նշեց պաշտոնյան։

Նա պարզաբանեց, որ աշխատանքի իրավունքի խախտումներ ամենից հաճախ հանդիպում են առեւտրում եւ սպասարկումների ոլորտում, իսկ անվտանգության նորմերի խախտումներ՝ արդյունաբերության ոլորտում։