Պակիստանում ԱՄՆ դեսպանատանը սեռական փոքրամասնությունների համար կազմակերպված երեկույթը ավարտվել է մեծ սկանդալով եւ լայն արձագանք է գտել այդ երկրում, հաղորդում է euronews.net-ը:

Լահորի փաստաբանների ընկերակցությունը հուլիսի 14-ին Պակիստանի կառավարությանը բանաձեւ է հղել, որում պահանջել է ԱՄՆ դեսպանին պերսոնա-նոն-գրատա հայտարարել: «Մենք պահանջում ենք վճռական միջոցներ ձեռնարկել նման ապօրինությունը կանխելու համար»,- ասված է պակիստանցի իրավաբանների նամակում:

Միջոցառման հաջորդ օրը Իսլամաբադում, Լահորում, Կարաչիում, Փեշավարում եւ Պակիստանի այլ քաղաքներում բողոքի լայն ակցիաներ են կայացել:

Մահմեդական Պակիստանում ծայրահեղ անհանդուրժողական վերաբերմունք կա սեռական փոքրամասնությունների նկատմամբ: