Երեւանի Տիչինայի եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկում այսօր` հուլիսի 14-ի գիշերը ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 1-ին հերթապահ խումբը եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկները):
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են տաքսի ծառայության «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 0169 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 10 ՏՏ 882 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ 56-ամյա Տարիել Եղիազարյանը եւ ուղեւոր 35-ամյա Ռուբիկ Գեւորգյանը, «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի վարորդ 32-ամյա Գարեգին Եփրեմյանը եւ ուղեւորներ 33-ամյա Սպարտակ Խաչատրյանը ու 28-ամյա Նորայր Իշխանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, եւ մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով, դուրս են բերվել մեքենաներից եւ տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն:



























