Հուլիսի 14-ին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափին, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու Սենդայ քաղաքից 77 կմ դեպի հյուսիս-արեւելք, վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից 140 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 73,3 կմ խորության տակ:
Զոհերի, ավերածությունների եւ ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվում:
Նշենք, որ մարտին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 9 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որի հետեւանքով 15 հազարից ավելի մարդ էր զոհվել: Տարերքի հարվածից վթարվել էր «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը:



























