Թուրքիան բնական գազի մատակարարման պայմանագիրը փոփոխելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում։ Այս մասին հուլիսի 14-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։ Խոսքը ներկայիս ծավալների մասին է, որոնք այս պահին կազմում են տարեկան 6 մլրդ խ/մ։
Թուրք նախարարի խոսքով, Թուրքիան մտադիր է այս տարի ավարտվող այդ պայմանագրում մեծացնել ոչ պետական ընկերությունների չափաբաժինը, գրում է «Վեստի.ռու»-ն։
Ինչպես նշել է Յըլդըզը, բանակցությունները կարող են ավարտվել օգոստոսի վերջին, գրում է «Ինտերֆաքսը»։
Նշենք, որ անցած տարի «Գազպրոմը» Թուրքիայի 18,014 մլրդ խ/մ գազ էր մատակարարել։




























