Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ ապատեղեկատվություն էին տարածել, այս անգամ՝ կապված շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հետ: Տարածած ապատեղեկատվության մեջ ասված էր, թե ՖԻԴԵ-ի կոնգրեսը հավանության է արժանացրել ադրբեջանական կողմի առաջարկը՝ հավակնորդների մրցաշարն իրենց մոտ անցկացնելու մասին, իսկ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հրաժարվել է մեկնել Բաքու: Չնայած դրան՝ կամակերպիչները տվել են անվտանգության բոլոր երաշխիքները:
Միեւնույն ժամանակ մրցույթի ձեւաչափն այնպիսին է, որ 8 հավակնորդներից միայն կեսն են խաղալու Բաքվում, մյուս չորսը մրցույթին մասնակցելու են այլ երկրում: Բնականաբար, Արոնյանը հայտնվելու է այն քառյակում, որը չի խաղալու Ադրբեջանի մայրաքաղաքում: Այսպիսով, Արոնյանի՝ Բաքու այցելելու հարցը օրակարգում ընդհանրապես դրված չէ:




























