Հարավային Կորեայի քաղաքացին դասալքել է եւ հատել Հյուսիսային Կորեայի հետ սահմանը, հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։
Նշվում է, որ փախստականին հաջողվել է մի քանի ժամ թաքնվել եւ չհայտնաբերվել՝ չնայած հարավկորեական զորքերի որոնողական գործողություններին։
Սեուլի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ չգիտի՝ արդյոք տղամարդը ողջ է, թե ոչ, սակայն հաղորդագրություն է ուղարկել Հյուսիսային Կորեա՝ խնդրելով պաշտպանվել:
Համավարակի ժամանակ Հյուսիսային Կորեան «թիրախը խոցելու» քաղաքականություն է վարում։
Փախստականը հայտնաբերվել է Հարավային եւ Հյուսիսային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում՝ շաբաթ տեղական ժամանակով մոտավորապես 21:20-ին, հայտնել է Հարավային Կորեայի շտաբերի պետերի միացյալ կոմիտեն:
Սեուլի պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները խոստացել են վերանայել սահմանային պաշտպանության համակարգը անցյալում նմանատիպ խախտումներից հետո:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ավելի վաղ արտակարգ դրություն է հայտարարել երկրում այն բանից հետո, երբ հյուսիսկորեացի դասալիքը, ով, ըստ ԿԺԴՀ առաջնորդի, ունեցել է կորոնավիրուսային վարակի ախտանիշներ, Հարավային Կորեայից անցել է Հյուսիսային Կորեա։





























