Երեկ՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 22 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Հրշեջները ՎԱԶ 21012 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը մարել են, տուժածներ չկան։

Մեքենան դարձել է ոչ շահագործելի։