ԱՊՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստման անձնագրերի փոխադարձ ճանաչման հարցը հիմնարար առարկություններ չի առաջացնում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«ԱՊՀ տարածքում պատվաստումների անձնագրերի փոխադարձ ճանաչման հարցը սկզբունքորեն որեւէ առարկություն չի առաջացնում»,- ասել է փոխնախարարը։
Ընդ ուրում, ըստ նրա, պետք է նկատի ունենալ, որ սա բարդ խնդիր է, որը կապված է եւ զուտ բժշկական ասպեկտների, եւ անձնական տվյալների եւ բժշկական գաղտնիքի պաշտպանության ապահովման, եւ տարբեր իրավական եւ տեխնիկական հարցերի պարզաբանման անհրաժեշտության հետ:
Փոխարտգործնախարարը նշել է, որ ներկայումս այս բոլոր մանրամասները մշակվում են տարբեր մակարդակներում, որպեսզի մասնագիտացված մասնագետների կողմից սահմանվեն պատվաստումների վկայականների ճանաչման խնդրի լուծման օպտիմալ մոտեցումները։ «Մենք հուսով ենք, որ այս գործունեությունն արդեն տեսանելի ապագայում հաջողությամբ կպսակվի»,- ընդգծել է Ռուդենկոն։
Անցյալ տարվա հոկտեմբերին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի` տեսակոնֆերանսի ձեւաչափով նիստին հայտարարեց, որ Համագործակցության երկրները պետք է արագացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստումների անձնագրերի փոխադարձ ճանաչումը, ինչը. կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժի ակտիվացմանը միության տարածքում:




























