Նիգերի հյուսիսում ոստիկանությունը մոտ 8,7 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 200 կգ կոկաին է բռնագրավել, որը տեղափոխելիս են եղել տեղի քաղաքապետի ծառայողական բեռնատարով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության աղբյուրներին։
Քաղաքապետն ու նրա վարորդը, ովքեր այդ պահին եղել են մեքենայում, 199 բրիկետ կոկաինի հետ ձերբակալվել են Ագադեզ առեւտրի կենտրոնից հյուսիս տանող ճանապարհի անցակետում։
Նիգերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կենտրոնական գրասենյակի (OCRTIS) հայտարարության մեջ հաստատվում է, որ Ագադեզում առգրավվել է կոկաինի ռեկորդային քանակություն՝ ավելի քան 200 կգ, սակայն մանրամասներ չեն հաղորդվում։
Արեւմտյան Աֆրիկայում, որը Հարավային Ամերիկայից Եվրոպա ապօրինի թմրամիջոցների ամենատարածված տարանցիկ ճանապարհն է, վերջին տարիներին մեծ քանակությամբ թմրանյութեր են առգրավվել:
Անցյալ մայիսին Նիգերում մոտ 37 միլիոն դոլար արժողությամբ 17 տոննա կանեփի խեժ առգրավելուց հետո Ինտերպոլի թմրամիջոցների դեմ պայքարի համակարգող Յան Դրապալը Reuters-ին ասել է, որ թմրանյութերի բարոններն ավելի ու ավելի մեծ խմբաքանակներ են ուղարկում՝ ի պատասխան Եվրոպայում աճող պահանջարկի:





























