Հունվարի 1-ին Կրասնոյարսկ-Երեւան չվերթի ժամանումից հետո ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի. համաձայն ընթացակարգի՝ գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է Կորած եւ գտնված իրերի բաժին: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հաղորդագրություն է տարածել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
«Օդանավից գտել են 199.000 ռուսական ռուբլի
Նոր տարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սկսվեց ուղեւորի կողմից կորցրած դրամական միջոցների հայտնաբերմամբ:
Հունվարի 1-ին Կրասնոյարսկ-Երեւան չվերթի ժամանումից հետո ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի:
Համաձայն ընթացակարգի գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է Կորած եւ գտնված իրերի բաժին:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորի Ամանորը եւ Սուրբ Ծնունդը ու մաղթում առողջ, խաղաղ եւ բարեբեր տարի»,- նշվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ։





























