Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հրաժարվել է բարձրացնել «Հյուսիսային հոսք-2-ի» թեման Ուկրաինա այցելության ժամանակ։ Այս մասին եվրադիվանագիտության ղեկավարն ասել է PAP լեհական թերթին։

«Այժմ մենք մեր բոլոր ջանքերը կենտրոնացնում ենք լարվածության թուլացման եւ իրավիճակի վատթարացումը կանխելու վրա»,- ասել է Բորելը։ Նրա խոսքով՝ գազատարի վերաբերյալ որոշումը լիովին գտնվում է Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության (BNetzA) ձեռքում, որը կատարում է կարգավորողի դեր «Հյուսիսային հոսք-2»-ի գործարքում, տեղեկացնում է Lenta-ն https://lenta.ru/

Ավելի վաղ «Հյուսիսային հոսք-2»-ի ներդրող ընկերություններից մեկի ղեկավար, Uniper գերմանական էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն Քլաուս-Դիթեր Մաուբախը հայտարարել էր, որ գազատարի սերտիֆիկացումը կարող է ավարտվել 2022թ. կեսին։ Նա ավելացրել էր, որ ստուգումը, որն իրականացվում է BNetzA գործարքի հանդեպ, լիովին համապատասխանում է պլաններին։

Հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը պատրաստում է պատժամիջոցների փաթեթ «Հյուսիսային հոսք-2»-ի հանդեպ։ Սենատի հանրապետական խմբակցության ներկայացուցիչն ասել է, որ քվեարկությունը տեղի կունենա հունվարի 14-ին։ Նա հավաստիացրել է, որ Սենատը կընդունի օրինագիծ պատժամիջոցների մասին եւ այն կհանձնի Ներկայացուցիչների պալատին։

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն 2021թ. դեկտեմբերին ստորագրել է ԱՄՆ 2022թ. պաշտպանական բյուջեն։ Օրենքը նախատեսում է միջոցներ Ռուսաստանի զսպման համար, բայց նոր «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ նոր պատժամիջոցներից  փաստաթղթում հրաժարվել են։