Հուլիսի 14-ին ժամը 13.00-ին քիմիական նյութից թունավորումով Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 տարեկան երեխա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխան Երեւանի ՀԱԹ Բ-2 թաղամասի թիվ 138 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ Վաչե Ղազարյանն է:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:



























