Հուլիսի 14-ի առավոտյան դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ 27-ամյա Աննա Վիրաբյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 17.00-ին Ա. Վիրաբյանը հիվանդանոցում մահացել է:

Նույն օրը դեղորայքային թունավորումով Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 116-րդ բնակարանի բնակիչ 37-ամյա Զարուհի Եղիազարյանը:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: