Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում, հուլիսի 14-ի վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայրում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Հունդայի Ակորդ» մակնիշի 05 ՏՕ 192 համարանիշով (վարորդ Վահե Սիմոնյան) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 28 ՏԼ 764 համարանիշով (վարորդ Աղասի Մելքոնյան) ավտոմեքենաները:
Բախումից հետո «Հունդայի Ակորդ»-ը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչներ 56-ամյա Եվա Սարգսյանին, 39-ամյա Վարսիկ Հակոբյանին, 34-ամյա Մարինե Մուրադյանին եւ 30-ամյա Մելանյա Մուրադյանին, որի հետեւանքով վերջիններս եւ «Հունդայի Ակորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Արմավիր քաղաքի բնակիչ 43-ամյա Մարգարիտա Հարությունյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արմավիր քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:



























