Տավուշի մարզում հուլիսի 13-ին ժամը 22.00-ից մինչեւ հուլիսի 14-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով ողողվել են ցանքատարածքները եւ վնասվել գյուղամիջյան ճանապարհները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Տավուշի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ Գետահովիտ գյուղում փլուզվել է Վարդան Ղազարյանին պատկանող վնասված անասնագոմի պատի 7 քմ. մակերեսով հատվածը, Վալերի Ղազարյանին պատկանող տան շրջակայքում առաջացած ճաքերն երկարել են մոտ 1 մետրով, իսկ Խաշթառակ գյուղում անձրեւից առաջացած հեղեղաջրերը ողողել են մոտ 7000 քմ. մակերեսով վարելահող, փլուզվել է գյուղամիջյան ավտոճանապարհի 20 մ երկարությամբ եւ 5 մ բարձրությամբ հենապատը (ավտոճանապարհը երթեւեկելի է), սելավատարի խցանման հետեւանքով Հ. Մատինյանին պատկանող տան առաջին հարկը լցվել է սելավաջրով:

Խաշթառակի գուղապետարանի կողմից իրականացվում են ավտոճանապարհի եւ սելավատարի մաքրման աշխատանքներ:  

Նոյն օրը ժամը 22:00-ի սահմաններում, Լոռիի մարզում տեղացած հորդառատ անձրեւից առաջացած հեղեղաջրերը ողողել են Ծաղկաշատ գյուղի ցանքատարածքները, վնասել գյուղամիջյան  ճանապարհները, իսկ Ծաղկաշատ-Ալավերդի ավտոճանապարհը դարձել է դժվար անցանելի:

Հաջորդ օրը ժամը 17.00-ին գյուղապետարանի կողմից Ծաղկաշատ-Ալավերդի ավտոճանապարհի դժվար անցանելի հատվածը մաքրվել է: