Ոստիկանության Էրեբունու բաժնում հուլիսի 14-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ին  34-ամյա Աշոտ Կ.-ն «Մերսեդես- Բենց» մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա Դիաննա Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջնակին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: