Դաղստանում՝ «Կովկաս» ավտոճանապարհի վրա, հուլիսի 15-ին պայթյուն է որոտացել, տուժել է ճանապարհապարեկային ծառայության 3 աշխատակից, 3 քաղաքացիական անձ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճամփեզրին պայթուցիկ սարք է գործի դրվել, երբ ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները ստուգելու համար կանգնեցրել են ավտոմեքենան։

Միջադեպի մանրամասները ճշտվում են։ Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը։