Ցուցարարներն ավերել են Ալմաթիի օդանավակայանի ներքին տերմինալը եւ Duty Free-ն, հաղորդում է Ինտերֆաքսը։
«Տեղական ժամանակով 20:30-ին ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը։ Նրանք ներխուժել են օդանավակայանի տարածք, ոչնչացրել ներքին տերմինալը եւ Duty Free-ն։ Ուղեւորները դուրս են բերվել ժամանակավոր պահեստի միջով։ Նրանց հաջողվել է նաեւ դուրս բերել աշխատակիցներին»,-«Ինտերֆաքս Ղազախստան»-ին ասել է օդանավակայանի աշխատակիցը:
Նրա խոսքով՝ օդանավերից մեկը վայրէջք է կատարել օդանավակայանի գրավումից հետո։ Այդ չվերթի ուղեւորներին օդանավակայանի աշխատակիցները դուրս են բերել մթության մեջ։
Ավելի վաղ Orda.kz տեղեկատվական պորտալը հայտնել է, որ Ալմաթիի օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղել ցուցարարների կողմից, դադարեցվել է օդանավակայանի գործունեությունը։





























