Մոտ յոթ ժամ առաջ Ղազախստանի տարբեր շրջաններում անհետացած ինտերնետ կապը վերականգնվել է կեսգիշերին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Շարժական ինտերնետ կապ չկա, սակայն կապը վերականգնվել է տներում։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաու շրջանի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքներում, որի բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ նավթային գազի գների կրկնակի բարձրացմանը: Կառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է նվազեցնել գները, սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում: Այսպես, հանրապետության հին մայրաքաղաք Ալմա Աթայում հունվարի 4-ին եւ 5-ին բախումներ են տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ եւ լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարները գրավել են միջազգային օդանավակայանն ու կանգնեցրել օդանավակայանի գործունեությունը։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։