Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը ԱԽ նիստ է անցկացրել, որում հանդես է եկել նոր ուղերձով։ Նա հայտարարել է ՀԱՊԿ-ի գործընկերներից ռազմական օգնություն խնդրելու անհրաժեշտության մասին, հայտնում է Sputnik Ղազախստանը։
«Տվյալ ահաբեկչական խմբերը միջազգային են, լուրջ վերապատրաստում են անցել արտերկրում, եւ նրանց հարձակումը Ղազախստանի վրա կարելի է եւ պետք է դիտարկել որպես ագրեսիա:
Այս առնչությամբ՝ հիմնվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի վրա, այսօր ես դիմեցի ՀԱՊԿ ղեկավարներին՝ աջակցելու Ղազախստանին ահաբեկչական այս սպառնալիքի հաղթահարման հարցում։ Իրականում սա ոչ թե սպառնալիք է, այլ տարածքային ամբողջականության խարխլում»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ղազախստանում արտակարգ ռեժիմ է մտցվել Ալմաթիում եւ Ղազախստանի արեւմուտքում անկարգությունների պատճառով։
Հայտնի է ոստիկանների եւ ազգային գվարդիայի ծառայողների շրջանում 8 զոհի մասին։
Ալմաթիում անկարգություններ են կազմակերպվել, նշում են ԶԼՄ-ները։



























