Գյուղմթերք արտադրող եւ արտահանող «Սպայկա» ընկերությունն օգոստոսին Երեւանում կբացի պահածոների արտադրության նոր գործարան: Այդ մասին այսօր` հուլիսի 15-ին լրագրողներին ասաց ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը:
Նրա խոսքով, գործարանը տարեկան կարտադրի մոտ 42 մլն միավոր տարբեր պահածոներ` «Արարատֆուդ» եւ «Արարատֆրուտ» բրենդների ներքո:
Գործարանի եւ հարակից ենթակառուցվածքների համար անհրաժեշտ ներդրումների ծավալը կազմում է մոտ 100 մլն դոլար, որի կեսն արդեն իրացվել է:




























