Հոնդուրասի ջրերում ռազմածովային պահակախումբը 5 տոննա կոկաին տեղափոխող սուզանավ է առգրավել, հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարար Մարլոն Պասկուան, հայտնում է ria.ru-ն։
Նա նշել է, որ գործողությանը մասնակցել են հատուկ պատրաստություն անցած ջրասուզակներ։ Ձերբակալվել են նավի վրա գտնվող հինգ կոլումբիացի մաքսանենգերը։
Հոնդուրասի իշխանությունների գնահատականներով, ամեն տարի այդ երկրի տարածքով ապօրինի կերպով ավելի քան 100 տոննա կոկաին է տեղափոխվում։



























