Բեռլինում տասնյակ ոստիկանական շներ հեռացվել են ծառայությունից Գերմանիայում ընդունված նոր օրենքի պատճառով, որն ուղղված է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ պայքարին: Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Բանն այն է, որ ավելի վաղ իրավապահները հատուկ վզակապեր էին օգտագործում՝ հանցագործների վրա ծառայողական շներին քըս տալու համար։ Սակայն նոր օրենքի` ուժի մեջ մտնելով դրանց կիրառումն անօրինական է դարձել:
Դրա պատճառով Բեռլինի ոստիկանությունը ստիպված էր «արձակուրդ» ուղարկել մոտ 130 շներից 49-ին, որոնք մասնակցում էին հանցագործների ձերբակալման, թմրանյութերի եւ պայթուցիկ նյութերի որոնման, ինչպես նաեւ անհետ կորածների հայտնաբերման օպերացիաներին։ Իրավապահները ստիպված կլինեն կենդանիներին վերահսկելու նոր միջոց գտնել, որը չի հակասի նոր օրենսդրությանը։




























