Ավստրիայում ծրագրվում է փոխել ազգային հիմնի խոսքերը, որպեսզի «ազգի որդիների» կողքին հիշատակվեն նաեւ ազգի դուստրերը: Հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները տվել են իրենց սկզբունքային համաձայնությունն այս փոփոխության համար, նոր տարբերակը պետք է պատրաստ լինի մինչեւ եկող տարվա հունվար, հաղորդում է bbc.co.uk-ը:
Հին հիմնի «Մեծ որդիների հայրենիք» բառերի փոխարեն հնչելու է «Մեծ որդիների եւ դուստրերի հայրենիք» արտահայտությունը:
Ավստրիայի ներկայիս հիմնը գրվել է 1947թ.: Անցած շաբաթ կանանց իրավունքների նախկին նախարար, պահպանողական կուսակցության անդամ Մարիա Ռաուհ-Կալլատն առաջարկել էր փոփոխություններ կատարել: Ինչպես նշում են լրատվամիջոցները, նրա կուսակցության տղամարդկանց մի քանի օր էր պահանջվել օրինագծին աջակցություն հայտնելու համար: Ակնկալվում է, որ խորհրդարանը օրինագիծը կհաստատի աշնանը:




























