Աշխարհահռչակ Լող Բուլլոն դարձել է ՎԲԵԹ-ի նոր դեսպանը: ՎԲԵԹ-ը դառնում է սպորտային խաղադրույքների առաջին ֆրանսիական օպերատորը, որը նախկին ֆուտբոլիստին ընտրել է որպես դեսպան։ Ցանկանալով ունենալ իր ներդրումը ներկայացնելու սպորտային խաղադրույքները այլ տեսլականով՝ Լող Բուլլոյի ընտրությունը շատ արդիական դարձավ ՎԲԵԹ-ի համար: ՎԲԵԹ-ը, ի դեպ, 2020 թվականից AS Մոնակո ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործընկերն է:

Բացի ՊՍԺ-ում եւ Ֆրանսիայի հավաքականում խաղացողի օրինակելի ֆուտբոլային կարիերա ունենալուց՝ ներկայիս ֆուտբոլային խորհրդատու Լող Բուլլոն հիանալի կերպով միաձուլվել է ՎԲԵԹ-ի մշակույթին:

Այս գործընկերությունը խթանելու համար ՎԲԵԹ-ը նշանակալի է համարում նաեւ ֆուտբոլի վերլուծության աշխարհում Լող Բուլլոյի հիանալի կերպարը, ինչպես նաեւ նրա բոլոր սոցիալական հարթակներում ավելի քան 1․7 միլիոն հետեւորդներով համայնքի դերը։ Համագործակցության շրջանակներում կառաջարկվեն սոցիալական խաղադրույքների հետ կապված տարբեր ակցիաներ, ինչպես նաեւ բազմաթիվ մրցույթներ եւ մարտահրավերներ:

Լող Բուլլոն մեկնաբանել է այս համագործակցությունը. «Ես շատ ուրախ եմ կանանց ֆուտբոլում սպորտային խաղադրույքների առաջին դեսպանը լինելու համար, եւ հատկապես ՎԲԵԹ-ը ներկայացնելը մեծ պատիվ է ինձ համար: Թիմերի միջեւ արդեն ձեւավորվել են թե՛ միջանձնային, թե՛ պրոֆեսիոնալ հրաշալի հարաբերություններ։ Մենք ունենք բարձր արժեքներ ստեղծելու միեւնույն հայացքները, ինչպես նաեւ նոր համայնքների ներգրավելու միեւնույն ցանկությունը»։

Դավիդ Օզարարատը ՎԲԵԹ Ֆրանսիայի խմբի գլխավոր գործադիր տնօրենը, հավելեց. «Լողին մեր շարքերում ներգրավելու կարեւորությունը ակնհայտ էր, եւ մենք շատ հպարտ ենք, որ նման օրինակելի սպորտային կարիերա ունեցող կինը դարձավ մեր դեսպանը: Նա նվիրված է իր աշխատանքին եւ հայտնի է սպորտային հանդիպումների վերաբերյալ իր խորաթափանց ու բարձրորակ վերլուծություններով։ Լողի հետ այս համագործակցության շնորհիվ մենք շուտով կառաջարկենք մեր խաղացողներին բացառիկ եւ նորարարական հնարավորություններ»:

Լողան Մորետտին՝ Ֆրանսիայում  SPORTFIVE-ի գործադիր տնօրենը, նշել է․ «Մենք շատ ուրախ ենք, որ մեր ներդրումն  ենք ունեցել ՎԲԵԹ-ի նոր դեսպանի ընտրության հարցում՝ սպորտային իրադարձությունների լուսաբանումները ավելի բազմազան դարձնելու նպատակով։ Մեր վերջնական ընտրությունը Լող Բուլլոն էր՝ նախկին ֆուտբոլային խորհրդատու, ով հիանալի կերպով մարմնավորում է ՎԲԵԹ-ի արժեքները եւ մշակույթը»: