Պակիստանը հրաժարվել է T129 ATAK հարվածային ուղղաթիռների շուրջ Թուրքիայի հետ 1,5 միլիարդ դոլարի գործարքից,հաղորդում է Gerçek Gazete-ն։

Պակիստանի գեներալ-մայոր Բաբար Իֆթիխարը, ով Պակիստանի ռազմական թեւի հասարակայնության հետ կապերի տնօրենն է, մամուլի ասուլիսում հաստատել է գործարքի չեղարկումը։ 

Թուրքական Turkish Aerospace Industries ընկերության կողմից արտադրված T129 ինքնաթիռի մատակարարման պայմանագրի մասին հարցին Իֆթիխարն ասել է, որ «թուրքական գործարքի հետ կապված անցել են հաջորդ փուլ»։

Այժմ Իսլամաբադը բանակցություններ է վարում Չինաստանի հետ նմանատիպ ուղղաթիռների մատակարարման շուրջ։

Պայմանագրի ստորագրման պահին T129-ը պետք է դառնար երբեւէ թուրքական զենքի ամենախոշոր արտահանումը։