Թուրքիայի կողմից ռուսական «Ս-400»-ների գնումը ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն էր, Անկարայի առաջնահերթությունն անվտանգությունն է, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը։
«Սա (գնումը - խմբ.) ընտրություն չէր, այլ՝ անհրաժեշտություն։ Դա մի համակարգ է, որը ոչ մեկին չի վնասի, եթե հարձակում կամ սպառնալիք չլինի։ Մեր առաջնահերթությունը մեր երկրի՝ 84 միլիոն մարդու անվտանգությունն է։ Սա համակարգ է, որը չեն տրամադրել մեր դաշնակիցները, բայց մենք մեզ տրամադրել ենք Ռուսաստանից»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «Ս-400»-ների հարցով կարելի է «խելամիտ եւ տրամաբանական որոշումներ» գտնել: «Թուրքիան ճիշտ է այս հարցում»,- եզրափակել է նա։
Ռուսաստանը եւ Թուրքիան 2017 թվականին 2.5 միլիարդ դոլար արժողությամբ «Ս-400» ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոնների մատակարարման պայմանագիր են ստորագրել, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամառ-աշնանը։ Պայմանագիրը եւս մի գնդային հավաքածուի տարբերակ էր ներառում: 2021 թվականի օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «չի կասկածում Ռուսաստանից «Ս-400»-ների երկրորդ գնդի գնման հարցում»։





























