Մոտ օրերս կկայանա Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ F-35 կործանիչների հարցով հանդիպումը, նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ Աքարը հայտնել էր, որ հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնում։
«ԱՄՆ-ի հետ F-35-ի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Առաջիկա օրերին ԱՄՆ-ում F-35-ի վերաբերյալ հանդիպում կանցկացվի, նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,- ասել է նա։





























