Հունվարի 9-ին, ժամը 10։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընկուզենու ճյուղը կոտրվել և ընկել է Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ընկուզենու ճյուղը կախվել է Մյասնիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքի վրա։

Փրկարարները մասնատել են ճյուղը և հեռացրել են տան տանիքից: