Յոթ տարվա ամուսնական կյանքից հետո ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը եւ երգիչ Մարկ Էնթոնին որոշել են բաժանվել: Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, «People» -ին տված հարցազրույցում նրանք հայտարարել են. «Մենք որոշել ենք վերջ դնել մեր ամուսնությանը: Դա շատ բարդ որոշում է»:

Նրանք նաեւ ասել են, որ ամուսնալուծության մասին որոշումն ընդունել են «համատեղ եւ սիրով»: