Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջում է մոտ 70 միլիոնի տուգանք վճարել՝ դատավորների տույժերի վիճելի համակարգից չհարաժարվելու համար, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հաստատել է, որ Լեհաստանից վերջնական բացատրություն է ստացել վեճի վերաբերյալ։

Հունվարի 11-ը վերջին ժամկետն է, երբ Լեհաստանի կառավարությունը պետք է հայտնի Եվրահանձնաժողովին, թե երբ է ծրագրում լուծարել Լեհաստանի Գերագույն Կարգապահական պալատը, որի գործունեությունը ԵՄ Գերագույն դատարանը կարգադրել է դադարեցնել։

Վարշավան արդեն հրաժարվել է դադարեցնել։ 

Եվրախորհրդի երկու աղբյուրներ հայտնել են, որ նամակը լեհերեն է, ուստի այն պետք է թարգմանվի՝ նախքան հանձնաժողովը կկարողանա պաշտոնական պատասխան տալ: