Գերմանական դատարանը սիրիացի նախկին գնդապետին ցմահ ազատազրկման է դատապարտել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար, հայտնում է AFP-ն։

58-ամյա Անվար Ռասլանը մեղավոր է ճանաչվել 2011 եւ 2012 թվականներին Դամասկոսի «Ալ-Խաթիբ» կալանավայրում, որը նաեւ հայտնի է որպես «251 մասնաճյուղ», 27 մարդու սպանությունը ղեկավարելու մեջ: Նա ապաստան է փնտրել Գերմանիայում այն բանից հետո, երբ 2012 թվականին դասալիք է եղել։

Դատախազությունը նրան մեղադրել է 58 մարդու սպանությունը վերահսկելու եւ կենտրոնում 4000 հոգու խոշտանգումների ենթարկելու մեջ, սակայն ոչ բոլոր մահերն է հաջողվել ապացուցել։