Ադրբեջանում ֆիլմ են նկարահանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահին կից գործող լրատվամիջոցների զարգացման պետական աջակցության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է նախագիծ, որը «ԼՂ հակամարտության, Հայաստանի օկուպացիոն քաղաքականության բացահայտման մասին» վավերագրական ֆիլմ է:

«Ֆիլմի նպատակը միջազգային հանրությանը աշխարհի ու մարդկության դեմ հայերի կողմից գործած հանցագործությունների մասին տեղեկատվության տրամադրումն է»,- ասել է նախագծի համակարգող ու ֆիլմի սցենարիստ Էմիլ Հուսեյնլին: Նրա խոսքով, նկարահանումներն արդեն սկսվել են: