Ամերիկյան հայտնի ջազմեն երաժիշտ Լայոնել Ֆերբոսն իր 100-ամյակը նշել է համերգով` հայրենի քաղաքում:
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Ֆերբոսն աշխարհի ամենատարեց ջազմենն է` Լուի Արմսթրոնգի վերջին սերնդակիցը: Ջազի կենդանի վկան մինչ օրս հանդես է գալիս տեղի ջազային սրճարանում` Palm Court-ում: Նա շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը, որն սկսել է 85 տարի առաջ, երբ գնեց իր առաջին շեփորը:
«Ես կնվագեմ այնքան ժամանակ, քանի դեռ ատամներ ունեմ: Առանց ատամների ոչ ոք չի կարող շեփոր նվագել»,- լավատեսորեն նշել է հոբելյարը:



























