Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը տեղափոխվել է Գերմանիայի կլինիկաներից մեկը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն` վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները: Հոսպիտալացման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, հայտնի է միայն, որ 71-ամյա Նազարբաեւը գտնվում է Համբուրգի-Էպպենդորֆի համալսարանի բժշկական կենտրոնում:

Ղազախստանի նախագահի աշխատակազմում նշել են, որ Նազարբաեւը հուլիսի 11-ից գտնվում է կարճատեւ արձակուրդում: Բացի այդ, նախագահի գտնվելու վայրի եւ դուրս գրման մասին ոչինչ չի հաղորդվում: