Հոնդուրասի նախագահ Սիոմարա Կաստրոն տեղեկացրել է իր կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին։ Նա նշել է, որ հիվանդությունը թեթեւ է տանում։

«Երեկ ՊՇՌ թեստի արդյունքը բացասական էր, այսօր՝ դրական։ Բուժզննումը ցույց է տվել աննշան ախտանշաններ,- գրել է քաղաքական գործիչը Թվիթերի իր էջում։- Ես շարունակում եմ հեռահար ռեժիմով մասնակցել իմ կառավարության՝ ժողովրդավարական եւ սահմանադրական կարգին վերադառնալու ծրագրի իրականացմանը»։

Պաշտոնական տվյալներով՝ համավարակի սկզբից 10 մլն բնակչություն ունեցող կենտրոնամերիկյան հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 392 հազ. դեպք, 10,5 հազար մարդ մահացել է վարակման հետեւանքներից։