Մայրաքաղաքի «Օրանժ» ֆիտնեսի ու թենիսի ակումբում 8 օր շարունակ ընթացել են թենիսի մարզիչների համար նախատեսված սեմինարները, որոնք կազմակերպվել են ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի ու Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կողմից,- հաղորդում է Sportinfo.am գործակալությունը։ Վերապատրաստում են անցել հայ 30 մասնագետներ։
Սա արդեն թվով 10-րդ սեմինարն է, որ կազմակերպվում է հանրապետության տարբեր մարզաձեւերի մարզիչների համար։ Այս անգամ Հայաստան է ժամանել Թենիսի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Պյոտր Ունիժերսկին։ Նշենք, որ Ունիժերսկին Հայաստան է գալիս արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ նա մեր երկիր է այցելել 14 տարի առաջ։ Թենիսի մասնագետը գոհ է մնացել տեսածից՝ զգալի առաջընթաց արձանագրելով հայկական թենիսում։
Հավելենք, որ սեմինարի արդյունքներով 30 մարզիչներ ստացել են մասնակցի արտոնագիր։




























