Փետրվարի 8-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կբարձրանա եւս մի քանի աստիճանով, ինչից հետո նորից կնվազի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ +6+8։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -2+1,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +3+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2+2,  

Լոռիում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+11,  

Տավուշում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +8+13,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -11-13, ցերեկը՝ -1-4, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +5+8,

Արարատում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +7+11,  

Արմավիրում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +7+11,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -11-14, ցերեկը՝ 0-2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +8+11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13+17,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +6+11,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+17։