Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին հյուրասիրել է թառափով, եղնիկի մսով եւ տանձի կարկանդակով։
Երկու երկրների ղեկավարները, որոնք բանակցում են Կրեմլում, զրույցի մի մասն անցկացրել են աշխատանքային ճաշի ժամանակ։ Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ պետության ղեկավարի մամուլի ծառայությունում, ճաշացանկում եղել է յոթ ուտեստ, այդ թվում՝ «լանգուստինով թրջած խնձորներ, սպանախով ռավիոլի, հինգ տեսակի ձկներից ձկնապուր, կոճապղպեղի շերբեթ»։ Որպես հիմնական ճաշատեսակ՝ առաջարկվել է «թառափի սթեյք՝ պտիտիմով, եւ եղնիկի միս՝ բատատով ու մոշով»։ Որպես աղանդեր՝ մատուցվել է «տանձով տորթ՝ վանիլային պաղպաղակով»։
Ճաշացանկում նշված խմիչքներից են՝ «Շարդոնեն», «Դիվնոմորսկյան կալվածքը»՝ արտադրված Ռուսաստանում 2015 թվականին, եւ նույն արտադրողի՝ «Ռեբո» գինին, նույնպես՝ 2015 թվականի։
Նշենք, որ բանակցությունները արդեն 5 ժամից ավելի են շարունակվում։





























